Միջազգային

Աշխարհը պետք Է ակտիվացնի պայքարը ոչ վարակիչ հիվանդությունների դեմ. ԱՀԿ

3 րոպեի ընթերցում

Աշխարհը պետք Է ակտիվացնի պայքարը ոչ վարակիչ հիվանդությունների դեմ. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականին գրեթե 38 մլն բնակիչներ են մահացել ոչ վարակիչ հիվանդություններից, միջազգային հանրակցությունը պետք Է ակտիվացնի իր ջանքերը այս վիճակագրությունը կրճատելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ հունվարի 19-ին հրապարակված զեկույցում:

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ տարեկան 16 մլն մարդ Է մահանում շաքարախտից, քաղցկեղից, կաթվածից, սրտի եւ թոքերի հետ կապված հիվանդություններից՝ չհասնելով 70 տարեկանի: Դրա հետ մեկտեղ, անցկացված հետազոտությունների համաձայն, ոչ վարակիչ հիվանդությունների դեպքերի 42 տոկոսը կարելի կլիներ կանխել կամ դրանցից ընդհանրապես խուսափել: Կազմակերպության փորձագետները կարծում են, որ այդ տվյալները կարելի Է բարելավել՝ մինչեւ 2025 թվականը մահերի թվաքանակը եւս 25 տոկոսով կրճատելով, ինչը ԱՀԿ-ի գլոբալ նպատակն Է:

Ենթադրվում Է դա անել մի շարք բնագավառներում երկրների օրենսդրությունների փոփոխման եւ կանխարգելիչ միջոցառումների հաշվին: Այսպես, ոչ վարակիչ հիվանդություններից մահացության զգալի կրճատման կարելի Է հասնել ծխախոտի օգտագործումը 30 տոկոսով, ալկոհոլի եւ անառողջ սննդակարգերի օգտագործումն առնվազն 10 տոկոսով սահմանափակելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների ամրապնդման, ինչպես նաեւ առողջ կենսակերպի քարոզչության միջոցով, կարծում են ԱՀԿ-ում: Հանգուցային այլ նպատակների թվում, որոնց վրա իշխանությունները պետք Է ուղղեն իրենց ուշադրությունը, սիրտ-անոթային հիվանդությունների, արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումն Է եւ 30 տոկոսով աղի օգտագործման կրճատումը: Այդ միջոցները զեկույցում նշվում են որպես առավել արդյունավետ եւ շահավետ:

ՌԻԱ Նովոստին նշում Է, որ այս պլանների իրականացման համար ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը երկրների կառավարություններին առաջարկում Է տարեկան մեկից մինչեւ երեք ԱՄՆ-ի դոլար ներդնել մեկ մարդու հաշվով, ինչն ընդհանուր առմամբ կկազմի բոլոր պետությունների մոտավորապես 11,2 մլրդ դոլար տարեկան ներդրումներ:

Զեկույցը պատրաստելիս ԱՀԿ-ն օգտագործել Է աշխարհի 194 երկրներում անցկացված ուսումնասիրությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում