Իրավունք

Գյումրիում սպանության գործով Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում սպանության գործով Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր` դեկտեմբերի 19-ին, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Աղվան Հովսեփյանը Ալեքսանդր Բաստրիկինին հրավիրել է Հայաստան: Հրավերն ընդունվել է, եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՌԴ ՔԿ նախագահն այսօր կգա Հայաստան։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում