Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «Տատա սթիլ» մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հերթական անգամ կիսեց միավոր «Տատա սթիլ» մրցաշարում:
ՎԵյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա սթիլ» մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանն ուժերն էր չափում Յիֆան Հուի հետ: 55 քայլ կարատելուց հետո գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի 3 միավոր և հաջորդ տուրում կխաղա Ջոբավայի հետ:
«Տատա Սթիլի» քառակի հաղթող Լեւոն Արոնյանը այս տարի ևս մասնակցում է Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվող ավանդական փառատոնի գլխավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Բահադուր Ջոբավան (Վրաստան) եւ Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան): Փառատոնի B մրցաշարին մասնակցում է 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը (ԱՄՆ):