Գյումրու ողբերգության մեղավորները չեն խուսափի խիստ պատասխանատվությունից. ՀՀ պաշտպանության նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը չի կարծում, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավսետիսյանների ընտանիքի վեց անդամների դաժան սպանության մեղավորները կարող են խուսափել խիստ պատասխանատվությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարը նշեց հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում:

«Մենք կապվել ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ: Գյումրիում ես հանդիպել եմ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ, և հետաքննության անցկացումից հետո գործն ամբողջությամբ հանձնվել է դատաիրավական համակարգին: Ե'վ ՀՀ, և' ՌԴ իրավապահ մարմինները համատեղ լուծում կտան խնդրին: Չեմ կարծում, թե խախտողները, մանավանդ այսպիսի պարագայում, կխուսափեն խիստ պատասխանատվությունից»,- նշեց Օհանյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերելեն հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան