Հասարակական գործիչները փորձում են հասկանալ` ինչպես հնարավոր դարձավ Գյումրիում կատարավածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած սպանությունը քրեական լուրջ հանցանք էր, որը պետք չէ քաղաքականացնել և օգտագոծել հայ-ռուսական հարաբերությունները խաթարելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հրապարակախոս Սեդա Վերմիշևան:«Սրան քաղաքական կամ էթնիկական բնույթ պետք չէ հաղորդել: Այս դեպքը քրեական լուրջ հանցանք է, և պետք է քննության ենթարկվի երկու պետությունների մասնակցությամբ: Սակայն պետք չէ մոռանալ հանցագործի անձի մասին, քանի որ չի բացառվում, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Այս մասին ռուսական մամուլում տարբեր հրապարակումներ են եղել: Իսկ այն հարցը, թե ինչ է անում հոգեկան հիվանդություն ունեցողը ռուսական զինված ուժերում, ինքս էլ կցանկանայի հարցնել ռուսաստանյան իշխանությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Վերմիշևան:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մատնանշեց Ռուսաստանում գործող օրենքի այն կետը, որի համաձայն` եթե ընտանիքում կա հանցագործ, ապա ընտանիքի այլ անդամը չի կարող ուղարկվել ծառայության այլ պետությունում: «Հենց այդ օրենքից էլ ելնելով, ես հակված եմ, որ հանցագործը շատ հստակ ծրագիր է կատարել: Պերմյակովը աղանդավոր է և այս ողջ ընթացքում կապ է ունեցել աղանդավորների հետ: Կան մի շարք հարցեր, որոնք դեռևս պետք է պարզի մեր քննչական մարմինը: Մենք պետք է իմանանք` մեր անվտանգության հետ խաղացել են անգիտակցաբա՞ր, թե` մտածված»,- նշեց նա: Սարգսյանը պնդեց իր այն վարկածը, որ Վալերի Պերմյակովը հոգեկան հիվանդ չի եղել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ շեշտեց այն հանգամանքը, որ եթե ռուսական բազան գործում է ՌԴ իրավասության ներքո, ապա ռուս սահմանապահները, որոնք պահպանում են հայ-թուրքական սահմանը, գործում են Հայաստանի իրավասության ներքո: «Անկախ նրանից, թե սահմանի մոտակայքում ում էին բռնել ռուս սահմանապահները, նրանք պետք է այդ անձին հանձնեին հայկական կողմին, այնինչ` եղավ հակառակը: Բացի այդ, չեմ հավատում այն փաստին, որ հոգեկան խանգարում ունեցող անձին ռուսները կուղարկեին իրենց բազա»,- ասաց նա:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերելեն հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում