Հասարակական

Քիմ Քարդաշյանը հաստատել է իր այցը Հայաստան

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը հաստատել է իր այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հաստատել է իր այցը Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ pagesix.com կայքը գրում է, որ Քիմ Քարդաշյանը շուտով հպարտության զգացողություն կպարգևի իր հանգուցյալ հորը՝ այցելելով հայրենի Հայաստան:

«Մեր հայրը կհպարտանար: Մենք ամբողջ ընտանիքով շատ խանդավառված ենք»,- նշել է Քարդաշյանը: Հեռուստաստղն իր հետ կբերի իր դստերը: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Քիմի ամուսին Քանյե Ուեսթը կմիանա նրանց: Ըստ աղբյուրի՝ Քիմը հերքել է, թե ապրիլին Հայաստան է գալիս հենց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի բերումով: Page Six-ը, սակայն, գրում է, որ աստղի այցը կհամընկնի 1915-ի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրերի հետ: Նշված է նաև, որ Քիմի երջանկահիշատակ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը հայ է եղել:

Կայքը մեջբերել է նաև Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովի խոսնակ Ֆիլ Վոլինսկուն, ով նշել է, թե Քիմի այցը «իմաստլից է»: «Ցանկացած հայի համար կարևոր է իր արմատներին վերադառնալու ցանկությունը`հատկապես այդ տարելիցին»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում