Լևոն Արոնյանը կիսեց միավորը Լյուկ վան Վելիի հետ. «Տատա Սթիլ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը «Տատա Սթիլ»-ի 6-րդ տուրում կիսեց միավորը մրցակցի հետ: Արոնյանը հերթական տուրում խաղում Լյուկ վան Վելիի հետ: 30 քայլ կատարելուց հետո գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Արոնյանն այս տուրից հետո ունի 2 միավոր: Հաջորդ տուրում նա կխաղա Ֆաբիանու Կարուանայի հետ:
«Տատա Սթիլի» քառակի հաղթող Լեւոն Արոնյանը այս տարի ևս մասնակցում է Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվող ավանդական փառատոնի գլխավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Բահադուր Ջոբավան (Վրաստան) եւ Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան): Փառատոնի B մրցաշարին մասնակցում է 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը (ԱՄՆ):