Ցեղասպանության տարելիցին նվիրված առաջին իրադարձությունն ԱՄՆ-ում կանցկացվի Հարավային Ֆլորիդայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին պաշտոնական իրադարձությունը ԱՄՆ-ում, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կանցկացվի հունվարի 24-ին «Ֆլորիդա Ատլանտիկ» համալսարանում (FAU): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆլորիդայի հայ համայնքից, տեղական շահույթ չհետապնդող «Հայոց ցեղասպանության հիշատակում» (Armenian Genocide Commemoration) ընկերությունը Բոսթոնի «Սայաթ-Նովա» պարային խմբին հրավիրել է Բոքա Ռաթոն քաղաք՝ այնտեղ ելույթ ունենալու նպատակով: Ընկերության առաքելությունն է պահպանել հայկական մշակույթը և խթանել դրա տարածումը: Նրանց նոր բեմադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Ծրագիրը ներկայացնում է հայոց պատմության էվոլյուցիան՝ պատկերված պարի, երաժշտության, պոեզիայի և բանասացության միջոցով: Այն ճամփորդություն է հեթանոսական ժամանակների, քրիստոնեության ընդունման, Վարդանանց պատերազմի, մշակութային վերածննդի, ցեղասպանության ջարդերի միջով դեպի անկախ Հայաստան: Հանդիսատեսը հաղթական և հուսահատական պահեր կապրի՝ դիտելով հայոց պատմությունը»,- ասել է խմբի գլխավոր մենեջեր Կարեն Ավետիսյանը:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում