Հասարակական

Նիկոլայ Ռիժկովը հուսով է, որ Գյումրիի ողբերգությունը չի անդրադառնա հայ-ռուսական բարեկամության վրա

1 րոպեի ընթերցում

Նիկոլայ Ռիժկովը հուսով է, որ Գյումրիի  ողբերգությունը չի անդրադառնա հայ-ռուսական բարեկամության վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից՝ hանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ցավակցական հեռագիր է հղել հայկական կողմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հեռագրում ասվում է.

«Հարգելի , Հերմինե Միքայելի,

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խորհրդարանին և ողջ հայ ժողովրդին՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ: Մեր կառավարությունը խստիվ դատապարտում է այդ նողկալի արարքը: Գոյություն չունի որևէ դրդապատճառ, որը կարդարացներ անմեղ մարդկանց սպանությունը: Վստահ ենք, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ: Հուսով ենք , որ այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում