Թուրքագետն Էրդողանի քայլն անվանում է «ամբարտավանություն»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոպտագույն կերպով խախտել էդիվանագիտական էթիկայի նորմերը` ապրիլի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելով Թուրքիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշեց, որ Էրդողանը տեղյակ էր, որ ապրիլի 24-ին համայն հայությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է ոգեկոչելու, հետեւաբար, նման հրավեր ուղարկելը ստորություն է:

«Սա արդեն էթիկայի բոլոր նորմերի խախտում է: Թուրքիայի Նախագահինապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանըմասնակցելուհրավեր ուղարկելով` Սերժ Սարգսյանը գնդակը կրկին գցել էր թուրքերի դաշտը: Հիմա Էրդողանը քայլ է ուզում անել` տակից դուրս գալու համար: Սա նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի ձեռքից վերցնելու ոչ այնքան խելամիտ քայլ է: Թուրքիայի Նախագահը մրցության մեջ է մտել Սարգսյանի հետ: Բայց այս անգամ Էրդողանի քայլը կարելի է մեկ բառով անվանել` ամբարտավանություն»,- շեշտեց Չաքրյանը` հավելելով, որ հրավիրելիս Էրդողանը շատ լավ գիտեր, որ Սերժ Սարգսյանը չի գնա Թուրքիա:

«Չեմ կարծում, որ միջազգային մամուլը, կազմակերպությունները դրական արձագանքեն Էրդողանի այս հայտարարությանը, այս ամբարտավան քայլին: Եթե բացասական արձագանքեն, Թուրքիայի Նախագահն ավելի վատ վիճակում կհայտնվի: Սա վիրավորական քայլ է, քանի որ Դարդանելի ծովամարտին հայ զինվորները զենքը ձեռքին կռվում էին անգլիացիների, ֆրանսիացիների դեմ, իսկ նրանց ընտանիքների անդամներին թուրքերը մորթում էին»,- ասաց Չաքրյանը` հավելելով, որ Էրդողանը լավ խորհրդականների կարիք ունի:

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի թիվս այլ երկրների ղեկավարներին ուղարկած հրավերների, ապրիլի 24-ին Թուրքիա է հրավիրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` տոնելու Գալիպոլիի (Չանաքքալե) հաղթանակի 100-րդ տարին:

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում