Հասարակական

Ավետիսյանների հարազատներն արդար դատավճիռ են պահանջում. հայտարարություն

4 րոպեի ընթերցում

Ավետիսյանների հարազատներն արդար դատավճիռ են պահանջում. հայտարարություն

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները հանդես են եկել հայտարարությամբ` արժանի ու խիստ պատիժ պահանջելով ոճրագործի նկատմամբ: «Շիրակ» գերեզմանատանն Ավետիսյանների ինքնահողի արարողությանը նրանց շիրիմների մոտ մահացած Սերյոժա Ավետիսյանի մորեղբոր տղան` Սամվել Հովհաննիսյանը, Ավետիսյանների ընտանիքի բոլոր հարազատների անունից հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ իրենք որեւէ կապ չեն ունեցել երեկվա միջադեպի հետ, սակայն արդար դատավճիռ են ակնկալում ոճրագործի համար: «Բոլոր հարազատների անունից ուզում եմ ասել, որ մեր հարազատներից ոչ մեկը երեկ միջադեպին չի մասնակցել եւ չի մասնակցել նաեւ կազմակերպչական աշխատանքներին: Մենք սգացել ենք մեր կորուստն ու ցավը: Մեր պահանջն է միայն արդարությունը, պահանջում ենք, որ այդ մարդուն օրենքի ամբողջ խստությամբ պատժի ենթարկեն մեր հանրապետությունում եւ պարզել, թե ինչի համար է տեղի ունեցել ոճիրը եւ ինչ պատճառով: Ցանկանում ենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ավետիսյանների հետ: Ոչ միայն մենք ենք սգում, այլ ողջ հայ ազգը: Թող դա լինի առաջին ու վերջին անգամ: Կրկին պնդում ենք` մենք պահանջում ենք արդար դատավճիռ: Թող չկրկնվի այն, ինչ եղավ մեր ընտանիքի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարեցին հարազատները:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասել հրազենայինվնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա ԱրմենիԱվետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձկատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատիունենալով, որնախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որհանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասիզինծառայող ՎալերիՊերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալներգրավելու մասին:

Հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակըԳյումրիում լարվել է: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրել է, որ դիմելու է ռուսականկողմին` ոճրագործին հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջել են նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում էԳյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվել են ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվել է բախում: Երեկոյան չնախատեսված հավաք է տեղի ունեցել նաև Երևանի Ազատության հրապարակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում