Իրավունք

Կոստանյանը վստահեցրել է, որ կդիմի ռուսական կողմին` Գյումրու ոճրագործին հայ իրավապահներին հանձնելու համար

4 րոպեի ընթերցում

Կոստանյանը վստահեցրել է, որ կդիմի ռուսական կողմին` Գյումրու ոճրագործին հայ իրավապահներին հանձնելու համար

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի դատախազության առջև տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցներին դիմեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Սրբազանը, մասնավորապես, նշեց. «Այստեղ բոլորս հայ ենք, ցանկանում ենք, որ ճիվաղը դատվի Հայաստանում ու ՀՀ օրենքներով։ Որպեսզի նա դատվի Հայաստանում և ՀՀ օրենքներով, մենք այստեղ իրար հետ չէ, որ պետք է լուծենք հարցը: Մեր պահանջը ՌԴ-ից է: Մենք նրանցից պահանջելու ենք, որ ոճրագործին հանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին»: Սրբազանը կոչ արեց ներկաներին իրենց պահանջը քաղաքակիրթ ձևով ներկայացնել, ինչից հետո մտավ Շիրակի մարզի դատախազության շենք՝ խոսելու ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:

Կոստանյանի հետ զրույցից հետո Սրբազանը ներկաներին վստահեցրեց, որ ՀՀ գլխավոր դատախազը իրականացնելու է ամեն ինչ, որպեսզի կատարվի այն, ինչ պահանջում են հավաքվածները: «Անհրաժեշտ է քննչական աշխատանքի որոշակի ժամանակահատված, ՀՀ գլխավոր դատախազն ինձ հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ մեր պահանջները իրականացնելու համար»,- ընդգծեց Սրբազանը:

Հավաքվածներին կրկին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազը: Նրա տեղեկացմամբ` քննիչները ներկայում գտնվում են ռուսական ռազմաբազայում և կատարում են իրենց գործողությունները: «Այժմ գնում է գործընթացը: Այս պահի դրությամբ հարուցված է երկու քրեական գործ և ռուսական ու հայկական կողմերն աշխատում են նույն գործի վերաբերյալ»,- ընդգծեց Կոստանյանը` ընդգծելով, որ այնպայման դիմելու է ռուսական կողմին, որպեսզի ոճրագործը հանձնվի հայկական կողմի իրավապահ համակարգին:

«Արդյոք ես դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին եւ իրավապահ մարմիններին, որ Ռուսաստանում հարուցված քրեական գործն ու տվյալ անձն ամբողջությամբ տրամադրվի մեր տրամադրության տակ: Ես հիմա տղամարդավարի ասում եմ, որ 100 տոկոսով դիմելու եմ այս պահանջով ՌԴ գլխավոր դատախազին»,- ասաց նա, ում հայտարարությունները ներկաները ողջունեցին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական,դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուսսահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւհանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատիունենալով, որնախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որհանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասիզինծառայող ՎալերիՊերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեականօրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալներգրավելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում