Իրավունք

Պերմյակովի դեմ հարուցված դասալքության և 6 հոգու սպանության հատկանիշներով քրգործերը չեն միավորվի

1 րոպեի ընթերցում

Պերմյակովի դեմ հարուցված դասալքության և 6 հոգու սպանության հատկանիշներով քրգործերը չեն միավորվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ իրավապահները, քննիչները ներկա դրությամբ գտնվում են Գյումրում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում` գյումրեցի Ավետիսյանների ընտանիքից 6 հոգու սպանության մեջ կասկածվող, նույն ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հարցաքննելու նպատակով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարևորության գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը նաև հայտնեց, որ հարցաքննութունից հետո հայ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Պերմյակովին:

Դատախազության վարչության պետի փոխանցմամբ`հնարավոր է, որ նրանք մեղադրանք առաջադրվի երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության հատկանիշներ պարունակող հոդվածով: Նա նաև շեշտեց, որ քրեական երկու գործերը` դասալքության և 6 հոգու սպանության հատկանիշներով չեն միավորվի, և հայկական կողմը, քրգործ հարուցելով, նախաքննությունը կանցկացնի:

Ներկա դրությամբ` մի քանի տասնյակ անձինք գտնվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: Հավաքվածները Մուրադյանի հետ հանդիպմանը նրանից և ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջեցին, որպեսզի գործը քննվի Հայաստանում և մեղավորն իր պատիժը կրի Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում