Հասարակական

Գյումրու ոճրագործության դատավարությունը պետք է տեղի ունենա Հայաստանում. Շավարշ Քոչարյան

3 րոպեի ընթերցում

Գյումրու ոճրագործության դատավարությունը պետք է տեղի ունենա Հայաստանում. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրիում հունվարի12-իոճրագործությանդատավարությունը պետք է տեղի ունենա Հայաստանում՝ հայկական և ռուսական դատավարական մարմինների համագործակցության ներքո:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ըստ միջազգային համաձայնագրի, եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցագործություն է կատարել բազայի տարածքից դուրս, ապա այդ գործը գտնվելու է հայկական իրավասության տակ: Եթե հանցագործությունը կատարվել է զինծառայողի տեղակայման տարածքում կամ ռազմական հանցագործություն է՝ այդ դեպքում իրավասությունը ռուսական կողմինն է:«Տվյալ դեպքում ունենք երկու տեսակի հանցագործություն, մեկը ծանր հանցագործություն է, կապված սպանությունների հետ, մյուսն այն հանցագործությունն է, որն իրենց իրավասության տակ է, դա զինծառայության վայրը լքելն է, ռազմաբազայի տարածքից դուրս զենքով հայտնվելը: Սա նշանակում է, որ պետք է լինի երկկողմ դատական մարմինների համագործակցություն, որպեսզի երկու ուղղություններով դատավարությունը մինչև վերջ ավարտվի»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր Գյումրիում կրկին հայտարարեց ու վերահաստատեց` հունվարի 12-ի ոճրագործության մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում եւ հնարավորություն է լինելու հետեւելու քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկելու ողջ գործընթացին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուսումնասիրությունները ևս ցույց են տալիս, որ Գյումրիում հունվարի 12-ի ոճրագործության մեղավոր անձի քրեական գործի քննությունը և պատժի ենթարկումը պետք է լինի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատիունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասիզինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալներգրավելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում