Հասարակական

Գյումրիի ոճրագործության գործի ընդդատությունը պատկանում է ՀՀ-ին. Կարեն Անդրեասյան

4 րոպեի ընթերցում

Գյումրիի ոճրագործության գործի ընդդատությունը պատկանում է ՀՀ-ին. Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ,15ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուսումնասիրությունները և այսօր առկա տեղեկատվությունը ցույց են տալիս, որ Գյումրիում հունվարի12-իոճրագործությանմեղավորանձի քրեական գործի քննությունը և պատժի ենթարկումը պետք է լինի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից:

«Միջպետական պայմանագրով և այսօրվա տեղեկատվությամբ՝ մեր օրենսդրությամբ սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանին Հանրապետությանը, և մենք ակնկալում ենք, ինչպես երեկ խոստացավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որ քննությունը և դրա հետագա ընթացքը տեղի կունենա Հայաստանում, և կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ միջպետական պայմանագրի առաջին հոդվածի համապատասխան, այժմ կասկածյալը գտնվում է ՀՀ տարածքում, և արտահանձնման, հանձնման մասին խոսք չկա: Խոսքը փոխանցման մասին է, և Կարեն Անդրեասյանը կարծում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի կասկածյալի փոխանցումը, որպեսզի գործընթացը լինի այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը:

Միաժամանակ, Անդրեասյանը հրաժարվեց մեկնաբանել Գևորգ Կոստանյանի որևէ գործողություն և նշեց, որ չի ուսումնասիրել նրա խոսքի հակասությունները: ՄԻ պաշտպանը միայն ընդգծեց, որ ճիշտը նա է, ինչն այսօր հայտարարվել է, այսինքն՝ կասկածյալի գործի քննությունը և պատժի կրումը պետք է լինի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահների կողմից:

Անդրեասյանը նկատեց նաև, որ այս պահի դրությամբ ՄԻՊ գրասենյակի իրավասությունների շրջանակում չի արվել որևէ գործողություն կամ անգործություն, որը պետք է արվեր ըստ օրենքի: Այս պահին դեռևս գրասենյակն այս գործի առնչությամբ օրենքի խախտում չի արձանագրել:«Այլ բան է, որ բոլորս ունենք մտահոգություններ, և եթե դրանք ճիշտ ձևով չփարատվեն, կարող է արձանագրվել մարդու իրավունքների խախտում: Այդ ժամանակ կտեսնեք մեր պաշտոնական գնահատականը»,- ասաց Անդրեասյանը:

ՀՀգլխավորդատախազԳեւորգԿոստանյանն այսօրԳյումրիումկրկինհայտարարեցուվերահաստատեց` հունվարի12-իոճրագործությանմեղավորանձը պատասխանատվությանէենթարկվելուՀՀտարածքում,եւհնարավորությունէլինելուհետեւելուքրեականպատասխանատվությանեւպատժիենթարկելուողջգործընթացին:

Ավետիսյաններիընտանիքի6անդամներիսպանությունըտեղիէունեցել2015թվականիհունվարի12-ին՝վաղառավոտյան,ժամը 06:00-իսահմաններում,իսկնրանցմահըվրաէհասել հրազենայինվնասվածքներից։Ավետիսյաններիընտանիքիցողջէմնացել6ամսականփոքրիկը՝ՍերյոժաԱրմենիԱվետիսյանը,ովկտրող-ծակողգործիքիցստացածվնասվածքներով տեղափոխվելէբժշկականկենտրոն:Նշանակվելենդատաբժշկական,դատատոքսիկոքիմիական,դատաձգաբանականփորձաքննություններ:

Կասկածյալինռուսսահմանապահներըհայտնաբերելենհայ-թուրքականսահմանըհատելուփորձկատարելիսեւհանձնել102-րդռուսականբազայիհրամանատարությանը:Նկատի ունենալով,որնախաքննությամբձեռքբերվածապացույցներըբավարարհիմքենտալիսառայն,որհանցագործությունըկատարելէՌԴ102-րդռազմաբազայիթիվNզորամասիզինծառայողՎալերիՊերմյակովը, 2015թ.հունվարի14-ինորոշումէկայացվել՝վերջինիսՀՀքրեականօրենսգրքի104-րդհոդվածի2-րդմասի1-ինկետովորպեսմեղադրյալ ներգրավելումասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում