Ռուսական բազայի մոտ հավաքված գյումրեցիները պայմանավորվեցին մեկ օր սպասել դատախազության պատասխանին

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցիների նախաձեռնած բողոքի երթը, որը տեղափոխվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ խաղաղ ավարտ է ունցել: Ռուսական ռազմաբազայի մոտ երթի մասնակիցներին մոտեցավ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով հորդորեց քաղաքացիներին միասին շարժվել դեպի մարզային դատախազության շենք: Նա նշեց, որ Պերմյակովն արդեն որպես մեղադրյալ ներգրավվել է քրեական գործում. «Սա նշանակում է, որ մենք իրականացնում ենք մեր նախաքննությունն, անկախ նրանից, թե ում մոտ է նա գտնվում»: Ասլանյանն առաջարկեց շարժվել մարզային դատախազության շենքի մոտ և քննարկել խնդիրն այնտեղ: Այնուհետև նա հեռախոսակապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ և երթի մասնակիցներին փոխանցեց գլխավոր դատախազի խոսքերը: «Այսօր երեկոյան տեղի են ունենալու խորհրդակցություններ, որոնք վաղն առավոտյան նույնպես շարունակվելու են։ Խորհրդակցությունների ավարտից կլինի հայտարարություն, թե ինչ է կատարվելու նշված քրեական գործով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոխանցել է Ասլանյանը: Շիրակի մարզի դատախազը վստահեցրեց, որ Ավետիսյանների ընտանիքի հունվարի 12-ին տեղի ունեցածսպանության քրեական գործի քննությունն ընթանում է, և որ բոլոր մեղավորները պատժվելու են:

Նա առաջարկեց երկու օրից հանդիպել դատախազության մոտ, սակայն հավաքվածները չհամաձայնեցին` պահանջելով, որ Պերմյակովը հանձնվի հայ իրավապահներին: Լրագրող Լևոն Բարսեղյանը հնչեցրեց հավաքվածների դիրքորոշումն առ այն, որ ցուցարարները հավաքվելու են հունվարի 15-ին, ժամը 17:00-ին՝ իրենց պահանջի պատասխանըդատախազությունից ստանալու համար. «Սպասում ենք, որ թաղումից հետո դատախազությունը պատասխանի, որ ռազմաբազայից դուրս տեղի ունեցած հանցագործությունը պետք է դատվի Հայաստանում»,- ամփոփեց Բարսեղյանը: Այնուհետև հավաքվածները հեռացան ռուսական ռազմաբազայի մուտքի մոտից:

Գյումրիում հունվարի 14-ին անցկացվել է ինքնաբուխ ու խաղաղ ավտոերթ, որի նպատակը հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջը լսելի դարձնելն էր:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Սպանության մեջ կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովն արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ: Հայկական և ռուսական քննչական մարմինների մասնակցությամբ անցկացվել է նախաքննություն: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարը` Գևորգ Ղազարյանի

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում