Սպորտ

Կյանքը շարունակվում է. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Կյանքը շարունակվում է. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կարծիքով, Վեյկ ան Զեեի «Տատա Սթիլ» մրցաշարում կարելի է մեկ անգամ պարտվել:

«Մի պահ միտքս մթագնեց: Խաղային դիրքս շատ հետաքրքիր էր: Ավելի քան 35 րոպե մտածում էի այդ դիրքի մասին: Սակայն վստահ չէի խաղային դիրքս գնահատելու պահով: Տպավորություն կա, որ սևերի մոտ ամեն ինչ պետք է լավ դասավորվի: Նման բաներ լինելու են, կյանքը շարունակվում է, և ինչպես փորձն է ցույց տալիս` մեկ խաղում կարել է պարտվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքը մեջ է բերում Chessnews կայքը:

Արոնյանը երրորդ տուրում խաղում էր Սո Վեսլիի հետ: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով: 54 քայլ կատարելուց հետո Արոնյանը զիջեց մրցակցին: Այս տուրից հետո Արոնյանն ունի միայն մեկ միավոր: Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Վոյտաշեկի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում