Գյումրիում վիրավորված երեխան հրաշքով է փրկվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական Սերյոժա Ավետիսյանի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատը, սակայն բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը հայտնեց, որ երեխային բերել են ծայրահեղ ծանր վիճակում, նրա կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք էր: «Երեխայի ծայրահեղ վատ վիճակի պատճառն այնէ, որ նրան արնաքամ վիճակում են բերել հիվանդանոց: Երեխային գտել են մոր դիակի վրա, երեւի ոճրագործին թվացել է, թե նա եւս մահացած է, մինչդեռ երեխան շնչելիս է եղել: Երեխային հիվանդանոց ուշ են հասցրել, նա շոկային վիճակում էր, մրսած ու արնաքամ»,- հայտնեց Կուրղինյանը` հավելելով, որ փաստը, որ վիրահատությունը անցել է բարեհաջող եւ փոքրիկը շնչում է` արդեն հրաշք է:

«Այո, կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ փոքրիկը հրաշքով է փրկվել, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նա շոկ է ապրում, գտնվում է վերակենդանացման բաժնում եւ շնչում է արհեստական ապարատի օգնությամբ: Հույս ունենք, որ նա ուժեղ կգտնվի եւ կկարողանա հաղթահարել»,- ասաց Կուրղինյանը:

Նշենք, որ փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել է ժամը 12:40-ի սահմաններում, շտապ օգնության մեքենայով՝ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում՝ կրծքավանդակի ձախ կեսի հատվածում կտրած-ծակած վերքերով: ՙԵնթադրում եմ, որ երեխան մեզ մոտ է բերվել դեպքից 4 կամ նույնիսկ 5 ժամ անց: Այդքան ժամանակ երեխան եղել է այդ վիճակի մեջ, եղել է արյան կորուստ և այլն: Տեսնելով, որ երեխայի կենսական օրգաններին այդքան էլ վնաս չկա, կարելի է որոշակի դրական կանխատեսումներ անել, բայց այսօր երաշխավորությամբ խոսելը դեռ շուտ է»,-ավելացրեց Աշոտ Կուրղինյանը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան