Իրավունք

Հայտնի են Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի անունները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի անունները

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել է Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի ինքնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը` վեցից ութ ամսական Սերյաժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:

«Դեպքի վայրում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, որի արդյունքում հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է Պերմյակով ազգանունը: Միջոցառումներ են ձեռնարկվում Պերմյակովին հայտնաբերվելու ուղղությամբ»,-ասաց Տռուզյանը:

Ենթադրվում է, որ կասկածյալը Վալերի Պավլովիչ Պերմյակովն է: Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ին հայտնաբերվել է վեց դի` հրազենային վնասվածքներով: «Արմենպրես»-ի թղթակցին դեպքի վայրում հաջողվել է պարզել, որ 6-8 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Երեխան վիրահատվում է Գյումրու Ավստրիական հիվանդանոցում:

Նախնական տվյալներով` հանցագործը դեռեւս չի հայտնաբերվել: Տարածքը շրջափակված է:Նախնական տեղեկություններով` կրակողը ռուս զինծառայող է:

Լուսանկարը` Tert.am-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում