Իրավունք

Գյումրիում անհայտ անձը սպանել է 6 մարդու

1 րոպեի ընթերցում

Գյումրիում  անհայտ անձը սպանել է 6 մարդու

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում դեռ չբացահայտված պայմաններում անհայտ անձը սպանություն է կատարել` խլելով 6 մարդու կյանք: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում է, սպանության հանգամանքները պարզվում են:

Ոստիկանությունը դեռևս չհաստատեց տեղեկությունն այն մասին, որ սպանություն կատարած անձը ռուս զինծառայող է:

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրում է: Կհաղորդվեն մանրամասներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում