Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ. «Տատա Սթիլ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի է ավարտում պարտիան Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» մրցաշարում:
Երկրորդ տուրում Արոնյանը խաղում էր Անիշ Գիրիի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: 48-րդ քայլից հետո շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի մեկ միավոր:
Տատա Սթիլի քառակի հաղթող Լեւոն Արոնյանը այս տարի ևս մասնակցում է Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվող ավանդական փառատոնի գլխավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցներն են`Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Բահադուր Ջոբավան (Վրաստան) եւ Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան): Փառատոնի B մրցաշարին մասնակցում է 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը (ԱՄՆ):