Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց «Տատա Սթիլ» մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը տարվա առաջին միջազգային մրցաշարի առաջին տուրում կիսեց միավորը մրցակցի հետ:
Արոնյանն Վեյկ ան Զեեի միջազգային մրցաշարի առաջին տուրում ուժերն էր չափում խորվաթ գրոսմայստեր Իվան Շարիչի հետ: Գրոսմայստերները կատարեցին 32 քայլ և համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Անիշ Գիրին:
Տատա Սթիլի քառակի հաղթող Լեւոն Արոնյանը այս տարի ևս մասնակցում է Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվող ավանդական փառատոնի գլխավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցներն են`Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Բահադուր Ջոբավան (Վրաստան) եւ Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան): Փառատոնի B մրցաշարին մասնակցում է 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը (ԱՄՆ):