Քաղաքականություն

Ադրբեջանցիները ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և կորուստներ ունեն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիները ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և կորուստներ ունեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը իր իսկ կողմից իրականացված դիվերսիոն գործողության արդյունքում կորուստներ է կրել: Կորուստներ ունի նաև ԼՂՀ պաշտպանության բանակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում,ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարությունում: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում