Սպորտ

Զավեն Անդրիասյանը 7 տուրից հետո ունի 5,5 միավոր

1 րոպեի ընթերցում

Զավեն Անդրիասյանը 7 տուրից հետո ունի 5,5 միավոր

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը շարունակում է հաջող մասնակցությունը հոլանդական շախմատային մրցաշարին:

Նիդեռլանդների Գրոնինգեն քաղաքում ընթացող օփեն մրցաշարում ավարտվել են 7-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարում հանդես եկող միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը այս տուրւմ հաղթանակ է տարել: Զավեն Անդրիասյանը իր պարտիան ավարտել է խաղաղ արդյունքով, իսկ Տիգրան Սիմոնյանը պարտվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Խաղացված 7 տուրերից հետո Անդրիասյանն ունի 5.5, Բաղդասարյանը՝ 5, իսկ Սիմոնյանը՝ 4 միավոր:

Գրոնինգենիմրցաշարինմասնակցումեն54շախմատիստ:Այնկազմակերպվումէարդեն51-րդանգամ:Մրցաշարայինֆոնդըկազմումէ6000եվրո:Մրցաշարնանցկացվումէշվեյցարականմրցակարգով, 9տուրով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում