1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի շախմատիստ Զավեն Անդրիասյանը շարունակում է ելույթները հոլանդական շախմատային մրցաշարում:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Նիդեռլանդների Գրոնինգեն քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր: Մհեր Հովհաննիսյանն ունի 4,5, Վահե Բաղդասարյանը եւ Տիգրան Սիմոնյանը` 4-ական միավոր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Archess կայքը: 5,5 միավորով աղյուսակը գլխավորում է միջազգային վարպետ Ալեքսանդր Դոնչենկոն (Գերմանիա):
Գրոնինգենի մրցաշարինմասնակցում են 54շախմատիստ:Այնկազմակերպվումէարդեն51-րդանգամ: Մրցաշարայինֆոնդըկազմումէ6000եվրո:Մրցաշարնանցկացվումէշվեյցարական մրցակարգով, 9տուրով: