Տարածաշրջանային

Պուտինի հետ Վրաստանի առաջին դեմքերի հանդիպումը պետք Է կայանա. Ղարիբաշվիլի

2 րոպեի ընթերցում

Պուտինի հետ Վրաստանի առաջին դեմքերի հանդիպումը պետք Է կայանա. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այն կարծիքին Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկրի առաջին դեմքերի հանդիպումը պետք Է կայանա, բայց դրան հարկավոր Է նախապատրաստվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, թե Ռուսաստանն ուրախ կլինի Մոսկվայում տեսնելու Վրաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչի: Նրա խոսքով՝ առաջին փուլում հարկավոր Է «կարգավորել հարաբերությունները, ուղղակի շփումներ հաստատել»: Դրան ի պատասխան, Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերվիշվիլին հայտնել Է, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ Է հանդիպել Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ, բայց միայն Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի հարցը քննարկելու համար:

«Ընդհանուր առմամբ մենք պատրաստակամ ենք, այդ մասին քանիցս հայտարարել ենք, բայց, իհարկե, հարկավոր Է այդ հանդիպումը լավ պլանավորել ու նախապատրաստել: Մենք գտնում ենք, որ հանդիպումը չպետք Է կայանա հանուն հանդիպման: Առայժմ վաղ Է խոսել այն մասին՝ երբ եւ ինչ ձեւաչափով կկայանա այդ հանդիպումը… Իհարկե, մենք պատրաստակամ ենք, կարծում ենք, որ նման հանդիպում պետք Է կայանա»,-ասել Է Ղարիբաշվիլին դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում