Համացանցում են հայտնվել Մադոննայի եւս 14 նոր երգեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադոննայի՝ պաշտոնապես չհրատարակված եւս 14 նոր երգեր են հայտնվել Համացանցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Billboard-ին:

Երգերն սկսել են տարածել դեկտեմբերի 23-ի ուշ երեկոյան: Կոմպոզիցիաների թվում են Beautiful Scars-ը, Tragic Girl-ը, Freedom-ը, Iconic-ը, Nothing Lasts Forever-ը, Veni Vidi Vici-ն եւ Back That Up-ը (Do It), որը ձայնագրվել Է Ֆարել Ուիլյամսի հետ:

Նոր ալբոմից Մադոննայի երգերի առաջին «արտահոսը» տեղի Է ունեցել անցյալ շաբաթ: Երգչուհին երկրպագուներին խնդրել Է անտեսել այդ թրեքները եւ մի քանի օր անց պաշտոնապես վեց երգ Է թողարկել ապագա ալբոմից: Բացի դրանից, հայտնի Է դարձել, որ այն լույս կտեսնի մարտի 10-ին:

Այսպիսով, այժմ Ցանցում են հայտնվել Մադոննայի չիրավազորված շուրջ 30 թրեքներ: Դրանցից մի քանիսն իրենցից ներկայացնում են դեմոձայնագրություններ, մյուսները նման են միանգամայն ավարտուն գործերի, նշել Է The Los Angeles Times-ը: Հրատարակությունը նաեւ հավելում Է, որ նման մասշտաբի «արտահոսը», հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում Է Մադոննայի մակարդակի կատարողի, բավականին հազվադեպ երեկույթ Է, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres