Դերասան Քլինթ Իսթվուդը բաժանվել Է կնոջից 18 տարվա ամուսնությունից հետո

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան եւ ռեժիսոր Քլինթ Իսթվուդը կնոջից՝ Դինա Իսթվուդից, բաժանվել Է 18 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է E-online հրատարակությունը:

Նրա տվյալների համաձայն՝ ամուսնալուծության ընթացակարգն ավարտվել է Մոնտերեյ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) դատարանում: Խնամակալության հարցեր դատարանում չեն արծարծվել: Ապահարզանի ֆինանսական բաղադրիչի վերաբերյալ տեղեկատվությունը մնում Է գաղտնի:

Զույգի բաժանման մասին հայտնի Է դարձել անցյալ տարվա հոկտեմբերին, պատճառ են դարձել անհաշտելի հակասությունները: Դինա Իսթվուդն ապահարզանի համար դիմել Էր 2013 թվականի դեկտեմբերին:

Իսթվուդը հանդիսականին հայտնի Է «Լավ, վատ, չար», «Գրան Տորինո», ինչպես նաեւ «Մեկմիլիոնանոց փոքրիկը» եւ «Չներվածը» ֆիլմերում խաղացած դերերով:

Դինան Իսթվուդի, որն 84 տարեկան Է, երկրորդ կինն Է, ըստ որում նա դերասանից երիտասարդ Է 35 տարով: 1996 թվականին Դինան ծննդաբերել Է իր առաջնեկին, որն Իսթվուդի համար դարձել Է յոթերորդ երեխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար