Վրաստանի նախագահը մինչեւ Նոր տարի ներում կշնորհի մի քանի հարյուր դատապարտյալների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մինչեւ Նոր տարի ներում կշնորհի մի քանի հարյուր դատապարտյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել Է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ ներում շնորհելու իրավունքը պատկանում Է երկրի նախագահին: Համաներման համար առաջարկվող կալանավորների ցուցակները պետության ղեկավարին ներկայացնում են ինչպես Համաներման պետական հանձնաժողովը, այնպես Էլ Գլխավոր դատախազությունը եւ Վրաստանի պատրիարքարանը:

«Ըստ Էության քննարկվում Է 225 հայտ, որոնք բավարարում են բոլոր չափանիշները: Կա եւս ավելի քան 200 հայտ, որոնք չեն բավարարում չափանիշները, բայց հանձնաժողովը քննում Է նաեւ այդ հայտերը: Առաջիկա օրերին, երբ մենք ավարտենք աշխատանքը, երաշխավորագրեր կներկայացնենք նախագահին: Դրանից հետո նախագահը պետք Է որոշում ընդունի, թե երբ Է հրապարակվելու համարներման մասին փաստաթուղթը»,- հայտարարել Է Կորիձեն:

Համաներման հանձնաժողովի անդամները աշխատանքը կավարտեն մինչեւ շաբաթվա վերջը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հայերեն Русский

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին