Միջազգային

Համաշխարհային բանկը 378 մլն դոլար է հատկացրել Կիեւին

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը 378 մլն դոլար է հատկացրել Կիեւին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 378,4 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել Ուկրաինային էլեկտրաէներգետիկայի զարգացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 23-ին հաղորդել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:

Բանկում նշել են, որ միջոցները կօգտագործվեն էլեկտրահաղորդման համակարգերի հուսալիության բարձրացման եւ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի կատարելագործման համար:

Համաշխարհային բանկի՝ Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Չիմյաո Ֆանը նշել է, որ էներգետիկական հատվածը ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի համար, եւ վարկը կօգնի «վերականգնել էներգահաղորդման ազգային ցանցը» եւ կնպաստի երկրի «էներգետիկական անվտանգության ամրապնդմանը»:

18 տարի ժամկետով վարկը Ուկրաինային հատկացվել է 3,5 մլրդ դոլար ծավալով օգնության փաթեթի շրջանակներում, որը հաստատվել է 2014 թվականի մարտին: Մինչ այժմ այդ միջոցներից տրամադրված է 2,5 մլրդ դոլար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում