Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «The Guardian»-ի տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «The Guardian»-ի տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐՊԵՍ: Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է բրիտանական«The Guardian»պարբերականի տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների թվում:«Նախորդ տարվա հաջող տարուն հաջորդում է ոչ այնքան նպաստաբեր մրցաշարջանը: Մխիթարյանը հաջող է գործում ազատ գոտիներում և կարողանում է շատ լավ գնդակը մրցակցի տուգանային հրապարակ տեղափոխել: Նա դիպուկ է և ունի հարվածների եւ փոխանցումների սեփական ոճը: Սակայն նա հայտնի դարձավ իր ադյունավետության շնորհիվ, որ այժմ բացակայում է: Հայ ֆուտբոլիստի մոտ գոլերը եւ գոլային փոխանցումները անցած 17 հանդիպումներում բացակայում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրում է պարբերականը:

Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի նախորդ 17 տուրերում ոչ մի գոլ չի խփել: Այժմ Մխիթարյանը վնասվածք ունի և բաց կթողնի 6 շաբաթ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում