Պետությունը կշարունակի ԱԱԾ մարմինների նյութատեխնիկական հագեցումը. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Անվտանգության մարմինների զարգացման նորագույն պատմության մեջ, անգամ հասարակական հարաբերությունների արմատական վերափոխումների պայմաններում, մեր պետականության հիմքերի ամրապնդման, երկրի խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովման գործում դուք մշտապես աչքի եք ընկել պատասխանատվության բարձր զգացումով, եղել և մնում եք պետական մտածելակերպի ու հայրենիքին անսահման նվիրվածության գաղափարի կրողներ:

Այսօր էլ ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման խնդիրը դրված է աննախադեպ սրությամբ: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման, աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների բռնկման, տնտեսական վայրիվերումների, հետախուզական-քայքայիչ գործունեության միջոցների անընդհատ կատարելագործման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների խորացման պայմաններում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, դուք կարողանում եք պատվով կատարել ձեր պարտքը՝ պատշաճ մակարդակի վրա պահելով մեր պետության և հասարակության անվտանգությունը:

Դա վստահություն է ներշնչում, որ առկա բարդ պայմաններում դուք նույն ոգով կշարունակեք լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի, պետական սահմանի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմիններին վերապահված այլ խնդիրները՝ մշտապես կատարելագործելով այդ ուղղություններով տարվող աշխատանքները:

Դա կլինի մեր ժողովրդի խաղաղ առօրյային ու անվտանգությանը նետված մարտահրավերներին համարժեք արձագանքի հիմնական գրավականը:

Անշուշտ, դրան զուգահեռ պետությունը կշարունակի ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական հագեցմանը, աշխատակիցների սոցիալական ապահովմանն ուղղված քայլերը:

Կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն, հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի փառս մեր հայրենիքի և ի նպաստ նրա անվտանգության»:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին