Հայոց ցեղասպանություն

Գարեգին Բ կաթողիկոսը Պոլսո հունաց պատրիարքին մյուռոնօրհնեքի արարողությանը հրավիրել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսը Պոլսո հունաց պատրիարքին մյուռոնօրհնեքի արարողությանը հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին հրավիրել է մասնակցելու 2015 թվականի սեպտեմբերի 28-ին կայանալիք մյուռոնօրհնեքի արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:

Բարդուղիմեոսը ջերմ մթնոլորտում ընդունել է հայ եկեղեցական բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում էին Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Պոլսո հունաց տիեզերական պատրիարքը շնորհակալություն է հայտնել հրավերի համար` ասելով, որ այն կհանձնի Սինոդին և կպատասխանի Վեհափառ Հայրապետի հրավերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում