Սպորտ

Լևոն Արոնյանի հետ մրցող երեխաները գերել են ամենաուժեղ շախմատիստին աչքերի փայլով

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հետ մրցող երեխաները գերել են ամենաուժեղ շախմատիստին աչքերի փայլով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրեց երեխաների հետ: Սեանսը միտված էր ևս մեկ անգամ հասարակության մեջ բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները. Հայաստանի ամենաուժեղ շախմատիստի հետ ուժերը չափում էին նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներ:«Միշտ սիրել եմ երեխաների հետ խաղալը, քանի որ նրանք միշտ թարմ մտքեր և գաղափարներ ունեն: Ինձ դուր է գալիս տեսել երեխաների աչքերի աշխուժությունը: Տեսնում ենք, որ տաղանդավոր երեխաները կան: Ինձ համար էլ է այդպես. եթե ուժեղ շախմատիստի հետ եմ խաղացել, փորձել եմ լավագույն խաղս խաղալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում փաստեց Արոնյանը:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը փաստեց, որ այս հանդիպումն արդեն ավանդական է դարձել: «Նախորդ տարիներին սովորաբար սեանսին մասնակցում էին նաև լրագրողներ և հասարակական քաղաքական գործիչներ, սակայն այս տարի խաղում են միայն երեխաները: Այս անգամ մասնակցում են հանրապետական դպրոցների հաշմանդամություն ունեցող և չունեցող թվով 25 երեխաները»,-փաստեց Թադևոսյանը:

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» նախաձեռնության կողմից կազմակեպվող շախմատային մրցաշարը կազմակերպվում է արդեն 5 անգամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում