Հասարակական

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը 20 տարեկան է

2 րոպեի ընթերցում

 «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը 20 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի քսանամյակին նվիրված միջոցառումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդիա Մուրադյանը շեշտեց, որ իր գործունեությամբ կենտրոնը առողջապահության ոլորոտի լավագույն օրինակներից է համարվում:«Կենտրոնն իր քաղաքականությամբ կմնա աներեր եւ գործունեությունը կշարունակի ի շահ ժողովրդի, ի շահ հիվանդի»,- ասաց Մուրադյանը` հավելելով, որ այս տարիների ընթացքում կենտրոնն ավելի քան 22.000 սրտի բաց եւ փակ վիրահատություն է իրականացվել:

«Ուզում եմ շնորհավորել բժշկական կենտրոնի քսանամյակի կապակցությամբ, բայց առաջին հերթին` որակյալ գործունեության համար, նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր աշխատողներին` բժշկից մինչեւ պահակ: Շնորհակալ եմ»,- նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հոբելյանի առթիվ Սերժ Սարգսյանը կենտրոնի մի խումբ բժիշկների առողջապահության ոլորտում ունեցած ավանդի համար արժանացրեց մեդալի: Սրտաբան Հրայր Հովակիմյանն էլ պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:

Միջոցառմանը ներկայացվեց ֆիլմ բժշկական կենտրոնի գործունեության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում