Միջազգային

Սան Ֆրանցիսկոյի ծոցում հայտնաբերվել Է 1901 թվականին խորտակված մարդատար շոգենավը

2 րոպեի ընթերցում

Սան Ֆրանցիսկոյի ծոցում հայտնաբերվել Է 1901 թվականին խորտակված մարդատար շոգենավը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Ֆրանցիսկոյի ծոցում (Կալիֆոռնիայի նահանգ) հայտնաբերվել Է ամերիկյան «Քաղաք Ռիո դե Ժանեյրո» շոգենավը, որը ջրասույզ Է եղել 1901 թվականի փետրվարին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հայտնել Է San Francisco Chronicle թերթը՝ վկայակոչելով Օվկիանոսի եւ մթնոլորտի հիմնախնդիրների վարչության մասնագետներին:

Աղետի հետեւանքով զոհվել Է 128 մարդ: Նավի գտնվելու վայրը մնացել Էր ամենամեծ առեղծվածներից մեկը Կալիֆոռնիայի նավագնացության պատմության մեջ:

Հրատարակության տվյալներով՝ նավապետ Ուիլյամ Ուարդի սխալի պատճառով խորտակված նավը հաջողվել Է հայտնաբերել մեկ ամիս առաջ: Շոգենավը գտել են բատիսկաֆի եւ «ԿոդաՕկտոպուս» սարքավորանքի միջոցով՝ Սան Ֆրանցիսկոյից ընդամենը մեկ կիլոմետր հեռու՝ 87 մետր խորության վրա: Նավը թաղված Է կավի հաստ շերտի տակ: Այժմ գիտնականներն ունեն դրա 3D-լուսանկարները, ինչպես նաեւ հիդրոլոկատորների միջոցով ստացված պատկերները:

«Քաղաք Ռիո դե Ժանեյրոն» տեղափոխում Էր 210 ուղեւորների եւ անձնակազմին: Այն մեկնել Էր Չինաստանից ԱՄՆ՝ Ճապոնիայում եւ Հավայան կղզիներում կանգառներով:

1901 թականի փետրվարի 22-ի վաղ առավոտյան նավը բախվել Է ժայռերի եւ 10 րոպեում ջրասույզ եղել: Փրկվել Է 82 ուղեւոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում