Տարածաշրջանային

Իրանի նախագահը նավթի գների անկումը դավադրություն Է որակել

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը նավթի գների անկումը  դավադրություն Է որակել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նավթի գների կտրուկ անկումը բացատրել է քաղաքական դավադրությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Իր հայտարարության մեջ նա ընդգծել Է, որ նավթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններն ուղղված են Մերձավոր արեւելքի երկրների եւ ամբողջ իսլամական աշխարհի դեմ:

Ինչպես նշում Է BBC-ն, Իրանի տնտեսությունը, որը կախված է նավթի արտահանումից, տուժել Է համաշխարհային շուկայում նավթի գների անկումից:

Թեհրանի ներկայացուցիչներն ՕՊԷՔ-ի երկրներից պահանջում են կրճատել նավթի արդյունահանման ծավալները, որպեսզի դրա գինը վերստին սկսի աճել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում