ԱՄՆ դեսպանը սփյուռքահայերին խրախուսում է գալ ու ներդրում կատարել Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում իրավունքի լիակատար գերակայության հաստատմանը: Նման պատրաստակամություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Ջոն Հեֆերնը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված Տնտեսական իրավունքների համաժողովի ժամանակ: «Մարդու իրավունքների պաշտպանությունն ու գերակայությունը կարևոր են, քանի որ դրանք քաղաքական իրավունքներ են, դրանք ժողովորդավարությունն են ներկայացնում, և ի վերջո դրանք ճիշտ քայլեր ենք, որոնք պետք է արվեն: Այս համաժողովի նպատակն է ցույց տալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը բերում է նաև տնտեսական օգուտներ, նպաստում տնտեսական աճին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց դեսպանը:

Նրա դիտարկմամբ` այն երկրներում, որտեղ իրավունքի գերակայություն է առկա, բոլոր հաստատությունները հաշվետու են օրենքի առջև, ուստի դա կարևոր նախապայման է, որ մարդիկ ու պետությունը ծաղկեն ու բարգավաճեն: «Իրավունքի գերակայությամբ երկրներում ցուցանիշները արագ են աճում, մեծ քանակությամբ օտարերկյա ներդրումներ են ներգրավվում: Ես էլ եմ սփյուռքի ներկայացուցիչների հետ խոսում ու խրախուսում, որ գան Հայաստան ու այստեղ աշխատատեղեր ստեղծեն, կատարեն փոխշահավետ ներդրումներ: Այդ գործարարները նշում են, որ իրենց համար անհրաժեշտ է կանխատեսելիություն, վստահություն, որ իրավական դաշտը, կնքվող պայմանագրերը կհարգվեն ու կլինեն հավասար խաղի պայմաններ տեղացի ու արտասահմանյան, մեծ ու փոքր ընկերությունների համար ու բոլորի հանդեպ վերաբերմունքը նույնը լինի»,-նշեց Հեֆերնը:

Այս իմաստով` ԱՄՆ դեսպանը մտահոգիչ համարեց «Doing business» զեկույցում պայմանագրերի կատարման մասով Հայաստանի ցուցանիշը: «Իրականության մեջ պատահում են դեպքեր, երբ անարդարացի լուծում է լինում դատարանում, և եթե մի վատ պատմություն է լինում շատ լավ պատմությունների մեջ, դա արդեն վատ է անդրադառնում բիզնես միջավայրի վրա»,-ասաց Ջոն Հեֆերնը:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին