Քաղաքագետն զգուշանում է ռուս-թուրքական ջերմացումից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար եւ հայկական կողմը պետք է փոխի մարտավարությունն ու սկսի հարաբերությունները ջերմացնել նաեւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Տեսակետը քաղաքագետ Լեւոն Շիրինյանինն է: Նա վստահ է, որ պատմությունը կրկնվելու հավանականություն ունի եւ ինչպես 1920թ. այնպես էլ հիմա Հայաստանը կարող է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մերձեցումից տուժել: «Վնասները կարող են լինել թե քաղաքական, թե ռազմական, թե տնտեսական ոլորտներում»,- դեկտեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Շիրինյանը:

Խնդիրներին զուգահեռ, Շիրինյանը չի բացառում նաեւ այն փաստը, որ Թուրքիայի` Արեւելքի եւ Ռուսաստանի հետ մերձենալը միանշանակ չի ընկալվի ԱՄՆ-ում: «Ես չեմ բացառում, որ եթե ռուս-թուրքական հարաբերությունները շարունակեն զարգանալ, ապա ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կճանաչեն նաեւ Հայոց ցեղասպանությունը: Կամ գուցե, Եվրոպան շահագրգիռ լինի Թուրքիային իր կողմը կանչելու համար նոր ծրագրեր մշակել եւ խոստումներ տալ: Սրանք թեորիաներ են, որոնք կարող են իրականություն դառնալ, եւ այդ փոփոխություններին Հայաստանը պետք է պատրաստ լինի»,- ասաց Շիրինյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա ավարտվել է մի շարք կարեւորագույն համաձայնագրերի կնքմամբ: Դրանցից քննարկման առարկա է հատկապես ռուս-թուրքական գազային համաձայնագիրը, որի մի շարք կետեր եւ պայմաններ աննախադեպ են:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին