Լևոն Արոնյանը մեկնարկում է Համաշխարհային մտավոր խաղերում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Համաշխարհային մտավոր խաղերում: Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերին: Պայքարը կընթանա երեք ձեւաչափով` արագ, կայծակնային եւ բասկյան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:
Արոնյանի մրցակիցները կլինեն Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան: