Երևանյան բեսթսելեր 2/41. Նարեկ Կիրակոսյանի գիրքը գլխավորում է վարկանիշային աղյուսակը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Նարեկ Կիրակոսյանի «Մեդիտացիա» գիրքը: Այն հեղինակի երկրորդ գիրքն է, ուր զետեղված են բանաստեղծություններ և էսսեներ: Բառի կշիռն ու բառի միջանկյալ լռությունն իր ներսում կրող բանաստեղծը փորձում է վերարտադրել ներաշխարհում կուտակված մտավարժանքների ալքիմիան, որ ժամանակի ու տարածության մեջ գոյություն ունեցող բացակա պատկերների թափանցիկ սինթեզն է:

Երկրորդ հորիզոնականում էԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն վերահրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը:

ԱնտուանդըՍենտԷկզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը երրորդ հորիզոնականում է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էկզյուպերիի ամենահայտնի երկը: Այն հայերեն վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:«Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

ՕրհանՓամուքի«Իմանունըկարմիրէ»գիրքը ևս ընդգրկվել է ցանկում: Փամուքի վեպը, հեղինակի խոստովանությամբ, իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ հեղինակի անսահման սերն է:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը հինգերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

ԳարսիաՄարկեսի«Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»հայտնի վիպակը վեցերորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

ԷլֆրիդեԵլինեկի«Դաշնակահարուհին»ևս ընդգրկվել է բեսթսելերների ցուցակում: «Դաշնակահարուհին» վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնումՎահրամՍահակյանի«Վարձուինքնասպաններ»ժողովածուն: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են: Գիրքը մարդկանց մասին է, ովքեր տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելու վրա ու չեն նկատում, որ «ինքնավերանում են»:

Իններորդ հորիզոնականում է հայտնվելՋեյն Օսթինի«Հպարտություն և նախապաշարմունք»հանրահայտստեղծագործությունը:Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչՎահանՀովհաննիսյաննընթերցողի դատին է հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում:«Մանդիլիոն»գիրքն այսշաբաթ եզրափակում է «Երևանյան բեսթսելեր»-ը: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 նոր

Նարեկ Կիրակոսյանի

«Մեդիտացիա»

Էդիթ Պրինտ 59
2 0

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 14
3 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 13
4 +1

Օրհան Փամուքի

«Իմ անունը կարմիր է»

Անտարես 13
5 -4

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 12
6 -2

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 10
7 *

Էլֆրիդե Ելինեկի

«Դաշնակահարուհին»

Անտարես 9
8 *

Վահրամ Սահակյանի

«Վարձու ինքնասպաններ»

Անտարես 9
9 *

Ջեյն Օսթինի

«Հպարտություն և նախապաշարմունք»

Անտարես 9
10 *

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 8

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում