Մշակույթ

Հարություն Խաչատրյանի ֆիլմն արժանացել է Թուրինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

4 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանի ֆիլմն արժանացել է Թուրինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ՝ «Հայկ. փախուստ» կինոնկարը Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին: Բացի մրցանակից, կինոնկարը ստացել է հինգ հազար եվրո պարգև: «Հայկ. փախուստ» կինոնկարի հետ նույն մրցույթում ներկայացվել են 10 ֆիլմ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից, Բելգիայից, Սիրիայից և Հայաստանից: Միջազգային ժյուրիի կազմում եղել են չեխ վավերագրող Մարեկ Հովորկան, գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենն ու ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Բատիստ Մորենը:

Ռեժիսորը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ֆիլմը ներկայացնում է հայ ազգին անհանգստացնող խնդիրները:

«25 տարի նկարահանված ֆիլմ է: Այնքան սեր կա հերոսների խոսքերում և հայրենիքի մասին խոսելու ցանկություն: Հերոսներիս պատահական եմ հանդիպել: Ֆիլմաշարիս երկրորդ կինոնկարի հերոսը մեխանիկ Լևոնն է, երրորդը՝ նկարիչ Վահանը, իսկ չորրորդ ֆիլմի հերոսը Ռուբեն Հախվերդյանը կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Թուրինի կինոփառատոնը ամենակարևորներից է Իտալիայում: «Երեք անգամ ֆիլմի դիտում է անցկացվել: Մինչ այդ ֆիլմը երեք մրցանակների էր արժանացել. մեկը Կոսովոյում և երկուսը «Հայակ» մրցանակաբաշխությունում: Երբ սկսեցի նկարահանել իմ առաջին ֆիլմերը, ինձ թվում էր, որ բացի հայերից դրանք ոչ մեկին պետք չեն, սակայն պարզվեց, որ ֆիլմերը կարևոր են նաև արտասահմանցիների համար, որովհետև խնդիրները նույնն են ամենուր: Կինոն համամարդկային լեզու է, չկա ազգ, որ նման պրոբլեմներ չունենա»,-ընդգծեց Հարություն Խաչատրյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը շնորհավորեց Հարություն Խաչատրյանին մրցանակի առթիվ: «Անգամ Անգլիայից խնդրել են նրա ֆիլմերը ցուցադրել, որպեսզի ուսանողները տեսնեն, թե ինչպես է վավերագրական ֆիլմ նկարահանվում»,-նշեց Գևորգյանը: Նա խոստացավ աջակցել Խաչատրյանի ֆիլմաշարի երկրորդ «Լևոն.փակուղի» կինոնկարի ստեղծման հարցում:

Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը հավելեց, որ վավերագրական կինոն առաջնային խնդիրները երկրորդ պլան է մղել: «Այսօրվա վավերագրական կինոյի առաքելությունը գոյություն ունեցող խնդիրներին անդրադառնալն է և հարց առաջացնելն է»,-ընդգծեց նա:

Խաչատրյանի նոր աշխատանքի հիմքը Հայաստանից հեռացած և օտար հողում նոր կյանք սկսած մարդկանց պատմություններն են: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին՝ արտագաղթին: Փախուստը հայրենիքից և ազգից մի շարք երկրների համար է խնդիր դարձել, և այդ բոլոր ազգություններն ուսումնասիրում են տվյալ հարցերը: Նման մի ուսումնասիրություն էլ հենց այս ֆիլմն է: 25 տարի անընդմեջ Հարություն Խաչատրյանը նկարել է տարբեր մարդկանց, ովքեր 1980-ականներից սկսած հեռացել են Հայաստանից, հետևել նրանց կյանքին, ճամփորդություններին, ձեռքբերումներին:

«Հայկ. փախուստ» կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 30-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ տասը միջազգային կինոփառատոնի, այդ թվում՝ Մոսկվայի, Եկատերինբուրգի, Թբիլիսիի վավերագրական ֆիլմերի «Cinedoc», Ալժիրի, Ժնևի միջազգային կինոփառատոներին: Կոսովոյի ՄԿՓ-ում «Հայկ. փախուստ» ֆիլմը, որ վավերագրական միջազգային մրցութային անվանակարգում էր առաջադրված, արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում