Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին 5-րդն է

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կրկին 5-րդն է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է նույն դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

Արոնյանը դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում 5-րդն է: Նա ունի 2797 միավոր: Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանած նորվեգացի Մագնուս Կարլսենն է` 2862 միավորով: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին:

Լևոն Արոնյանըծնվել է1982թ.հոկտեմբերի 6-ին Երևանում:2005-ի աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների,2011թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի,ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող,2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն,2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն,2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն,2002-ի Հայաստանի չեմպիոն: 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի«Ամբեր» ավանդական մրցաշարինև դարձավ դրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու): Երկու տարի անընդմեջ` 2005-ինև 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում