Բոլիվիան շարունակում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. Սուրեն Մանուկյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման Բոլիվիայի քայլը կարևոր է, քանի որ այն տևական դադարից հետո շարունակում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սա ևս մեկ անգամ ընդգծում է այս խնդրի համամարդկային նշանակությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը՝ Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունման վերաբերյալ:

«Վերջին անգամ ցեղասպանության վերաբերյալ բանաձև 2010 թ. մարտի 11-ին ընդունել էր Շվեդիայի խորհրդարանը: Բոլիվիան դարձավ Հարավային Ամերիկայի 5-րդ երկիրը՝ միանալով Ուրուգվային, Արգենտինային, Չիլիին և Վենեսուելային: 2007 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը», - տեղեկացրեց Սուրեն Մանուկյանը:

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև` պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին