Հասարակական

Քիմ Քարդաշյանը կպայքարի Time-ի «Տարվա մարդ» կոչման համար

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը կպայքարի Time-ի «Տարվա մարդ» կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբամա, Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել, Բեյոնսե, Հասան Ռոուհանի: Անգլիական Time պարբերականը հրապարակել է ամենամյա «Տարվա մարդ» կոչման անվանակարգի 50 թեկնածուի:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` աշխարհի ամենահայտնի քաղաքական, մշակութային եւ հասարակական գործիչների ցանկում է հայտնվել նաեւ ամերիկյան հեռուստաաստղ հայազգի Քիմ Քարդաշյանը:

Ըստ Time-ի, Քարդաշյանը կարող է ճանաչվել տարվա մարդ` հասարակական ակտիվ գործունեության, լուսանկարների հրապարկմամբ մեծ աղմուկ հանելու, բիզնես գործունեության եւ տարատեսակ ոլորտներում հաջողության հասնելու համար: Հետաքրքրական է, որ «Տարվա մարդ» կոչմանն արժանանալու համար այս պահի դրությամբ Քիմն ավելի շատ ձայն է հավաքել, քան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրանի կրոնական առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն: Քվեարկությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 6-ը: Time-ը քվեարկության արդյունքները կհրապարակի դեկտեմբերի 10-ին:

Սկսած 1927թ. հեղինակավոր Time պարբերականն ամեն տարի հայտարարում է այն անձի անունը, ում անունն ամենաշատն է շրջանառվել մամուլում եւ ով ունեցել է մեծ ազդեցության հանրության վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում