Քաղաքականություն

ԵՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից:

Այս մասին Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե հաշվարկվե՞լ են, արդյոք, սցենարները, թե ինչպիսին կլինի Հայաստանի և Արցախի ապագան, երբ Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի տնտեսությունը ծանր վիճակում է և կարող է կոլապսի ենթարկվել: «Ես լավատես եմ, ավելի լավատես եմ լինելու: Մենք, Եվրասիական տնտեական միությանը անդամակցելու որոշումը կայացնելով, հաշվի ենք առել բոլոր մարտահրավերները: Եթե ձեզ համար առանձին նուրբ հարցեր կան, ես պատրաստ եմ այդ նուրբ հարցերի մասին առանձին խոսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

ՀՀ ԱԳ փոխնախարարը չհամաձայնեց պատգամավորի դիտարկման հետ, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի և Արցախի ապագան բևեռացումն է: Նա ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի ապագան ոչ թե բևեռացումն է, այլ համագործակցությունն է և երկխոսությունը: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը պահպանում է ԵՄ-ի հետ հարաբերություններ և կարող է կամուրջ լինել ԵՄ և ԵՏՄ անդամ երկրների համագործակցության համար:

Հայերեն English

Թուրքիայում ձևավորվել և այսօր էլ գործում է ապարտեիդի ռեժիմ. Թաներ Աքչամ

Հայտարարվել է Քաջարանի թունելի կառուցման և թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը հանդես կգա Անապայում

Արաղչին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը

Էստոնիան պլանավորում է ռազմաբազա ստեղծել Ռուսաստանի հետ սահմանի մոտ

Մասկը մայիսից ավելի քիչ կաշխատի Թրամփի վարչակազմում՝ ավելի շատ ժամանակ նվիրելով իր ընկերություններին

Այստեղ երգելը հետաքրքիր է. «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ ունեցավ Երևանի մետրոպոլիտենում