Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-18. Հետաքրքրաշարժ և խոր ստեղծագործություններ

4 րոպեի ընթերցում

 «Նոր գիրք»-18. Հետաքրքրաշարժ և խոր ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Վրեժ Իսրայելյան, «Վաղ, թե ուշ»

Արդի հայ գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկի`արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գիրքն ամփոփում է նրա տարբեր տարիների ստեղծագործությունները: Այն ներառում է նաև մի շարք անտիպ գործեր: Գիրքը հրատարակել է «Լուսակն»-ը:

Ժամանակակից գրականություն

Վահրամ Սահակյան, «Վարձու ինքնասպաններ»

Ժամանակակից ստեղծագործող Վահրամ Սահակյանն իր նոր՝ «Վարձու ինքնասպաններ» գիրքը գրել է 4 ամսում: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են: Գիրքը մարդկանց մասին է, որոնք տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելու վրա ու չեն նկատում, որ ինքնավերանում են:Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Յունաս Յունասսոն

«Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ»

Ծերանոցի իր սենյակում հանգիստ նստած` Ալան Կառլսոնը սպասում էր հավաքույթի, որը չէր ցանկանում, որ սկսվի. իր հարյուրամյա տարեդարձի հավաքույթն էր լինելու: Ներկա էր լինելու քաղաքագլուխը: Ներկա էր լինելու մամուլը: Սակայն, ինչպես պարզվում է, ներկա չէր լինելու Ալանը…

Դուրս գալով (հողաթափերով) ննջասենյակի պատուհանից` ծաղկի մարգի վրայով Ալանը դիմում է փախուստի: Եվ այդպիսով սկսվում է նրա չարաճճի և անհավանական ուղևորությունը` հանցագործությամբ, սպանություններով, դրամով լիքը ճամպրուկով և անիրազեկ ոստիկանության ուղեկցությամբ: Ալանի փախուստի պատմությանը զուգահեռ բացահայտվում է նրա անցյալը` մի կյանք, որի ընթացքում նրա մատը խառն է եղել XX դարի մի քանի նշանակալից իրադարձությունների` հետին պլանում… Թարգմանությունը`Արծվի Բախչինյանի, Աշխեն Բախչինյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Չարլզ Դիքենս, «Օլիվեր Թվիստ»

Օլիվեր Թվիստը մեծանում է մանկատանը` օտար ու անտարբեր մարդկանց միջավայրում: Ի վերջո, նա որոշում է փախչել Լոնդոն: Մեծ քաղաքը, սակայն, նույնքան անտարբեր է տղայի հանդեպ: Ֆեյգին անունով խաբեբան փորձում է նրան այլ փոքրիկների նման գրպանահատ դարձնել: Բարեբախտաբար, Օլիվերը հանդիպում է բարի մարդկանց, և դեպքերն այլ ընթացք են ստանում…Թարգմանությունը`Ալվարդ Ջիվանյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում