Կարծիքներ

Մինսկի խմբի համանախագահները պետք է դադարեն կողմերին հավասար նժարի վրա դնել. Աշոտ Մելքոնյան

4 րոպեի ընթերցում

Մինսկի խմբի համանախագահները պետք է դադարեն կողմերին հավասար նժարի վրա դնել. Աշոտ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է դադարեն կողմերին հավասար նժարի վրա դնել և պետք է հավուր պատշաճի դատապարտեն Ադրբեջանին։ «Ժամանակն է, որ միջազգային բոլոր շահագրգիռ ուժերը, որոնք ԼՂ հակամարտության լուծումն են ցանկանում, պետք է իրերն անվանեն իրենց անուններով և ցույց տան, որ ադրբեջանցիներն իրենց ստոր ու լկտի են պահում և շփման գծում իրավիճակը լարված են պահում։ Ընդ որում, ես շփման գիծ արտահայտությունը պայմանական եմ օգտագործում՝ որպես ռազմական եզրույթ, որովհետև դա իրականում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Բանախոսը նշեց, որ նույնիսկ եթե ադրբեջանական կողմի ասածը ճիշտ համարենք, որ իրենք խոցեցին ուղղաթիռը շփման գծին մոտենալու պատճառով, ապա միջազգային պրակտիկայում գոյություն ունեն տարբեր ձևեր, երբ սահմանը խախտած ուղղաթիռին ստիպում են իջնել իրենց տարածքում։ «Միանշանակ է, որ ընթացիկ տարվա հուլիսի 26-ից օգոստոսի 3-ը շփման գծում ադրբեջանական կողմի կազմակերպած զանազան դիվերսիաների ձախողումից հետո նրանք փորձեցին ռևանշի հասնել և դիմեցին նման ստոր քայլի»,-ասաց Աշոտ Մելքոնյանը և հավելեց, որ ադրբեջանցիները լավ են հասկանում, որ այն ժամանակ, երբ խոցված ուղղաթիռի բեկորները դառնան հանրության ուսումնասիրության առարկա, ապա կբացահայտվի սահմանը խախտելու հետ կապված սուտը, այդ պատճառով էլ անընդհատ կրակի տակ են առնում դեպքի վայրը։

«Արմենպրես»-ի այն հարցին, թե այս միջադեպը արդյո՞ք չի մոտեցրել պատերազմի հավանականությունը Աշոտ Մելքոնյանն ասաց հետևյալը. «Ես արդեն 5 տարի է` առաջին գծում դասախոսությունների շարք եմ կարդում զինվորների համար։ Այդ ծրագիրը՝ «Հայոց պատմություն և մշակույթի էջեր» շարքը, մենք իրականացնում ենք Պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի հետ համատեղ՝ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ, և պետք է նշեմ, որ ճակատում մեր զինվորները շատ պինդ կանգնած են, և եթե մենք մեր ռազմական մարտունակությունը պահենք բարձր մակարդակի վրա ու անընդհատ կատարելագործենք և արժանի հակահարված տանք, ապա ադրբեջանցիները կդադարեն մտածել սադրանքներ իրագործելու մասին»,- ասաց նա և հավելեց, որ եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը հանկարծ սանձազերձի պատերազմ, ապա այս անգամ նրանք զինադադարի փոխարեն հաշտության պայմանագիր կկնքեն։

Ղարաբաղա­-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12­-ին ժամը 13.45-­ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ­-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ­24 ուղղաթիռը: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Նոյեմբերի 12­-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ է արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը:Հայտարարությամբ հանդես են եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Քաղաքականություն

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Կարծիքներ

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Կարծիքներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Կարծիքներ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Կարծիքներ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում