Նախագահն այցելել է Սերգեյ Ռախմանինովին և Ֆեոդոր Շալյապինին նվիրված ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել և հաջողություններ է մաղթել երևանյան ֆորումին, որի նպատակն է՝ վեր հանել մշակութային ժառանգության պահպանության գործում թանգարանների դերն ու նշանակությունը, քննարկել բնագավառի արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները, նախանշել փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման հնարավորություններն ու հեռանկարը: Սերժ Սարգսյանը կարևորել է նման ձևաչափով համագործակցությանը պարբերական բնույթ հաղորդելը և լսել ֆորումի նպատակների իրագործման ուղղությամբ հանդիպման մասնակիցների ծրագրերն ու առաջարկությունները:

Սերժ Սարգսյանն այնուհետև դիտել է «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. հայացք XXI դարից» ժամանակավոր ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Մ.Ի. Գլինկայի անվան թանգարանի՝ Ս. Ռախմանինովի և Ֆ. Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, այդ թվում՝ նկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, հազվադեպ հրատարակություններ, լուսանկարներ, անձնական և բեմական իրեր, որոնք պատմում են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի և երգիչ, դերասան, նկարիչ Ֆեոդոր Շալյապինի ողջ կյանքի, գործունեության, ստեղծագործական համագործակցության և մեծ բարեկամության, ինչպես նաև նրանց արվեստի դերի ու նշանակության մասին համաշխարհային և, մասնավորապես, ռուսական երաժշտական արվեստի զարգացման գործում:

Հայերեն English Русский

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին