Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի ամենաակտիվ ֆուտբոլիստների հնգյակում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամենաակտիվ ֆուտբոլիստներից է Բունդեսլիգայում:

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի առաջնոթյունում ամենաակտիվ ֆուտբոլիստների ցանկը: Առաջին տեղում Նիդեռլանդների ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Արիեն Ռոբենն է: Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև «Բորուսիա»-ից Միլոշ Յոյիչը և Ռոբերտո Ֆիրմինյոն: Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը 4-րդ տեղում է: Կիսապաշտպանն ունի 602 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Բունդեսլիգայի կայքը:

Հայերեն English